-
22.01.2017|
19:07
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքը չի շտապում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը գնահատել՝ հայտնում է BBC-ն:
-
22.01.2017|
19:06
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ՝ գրում է Reuters-ը: Կորպորատիվ արժեթղթերի դիվիդենդների հասանելիության ռիսկայնության վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում, իսկ արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ IDR-ը՝ B մակարդակում:
-
22.01.2017|
19:05
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց օտար պետություններում ամերիկյան դեսպաններն ազատվել են աշխատանքից, դիվանագետներին փոխարինելու համար այլ թեկնածուներ առայժն չկան՝ գրում է The Independent-ը:
-
22.01.2017|
19:04
Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի դեմքի արտահայտությունը համացանցում մեմ է դարձել:
-
22.01.2017|
18:59
«Գիշերային տեսանելիության սարքերի խնդիրն այսօր ամբողջովին լուծված է»,- զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
22.01.2017|
18:58
Նախագահ Սերժ Սարգսյանը զորացրված զինծառայողների հետ հունվարի 20-ին հանդիպման ընթացքում «ախմախություն» է որակել առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու խոսակցությունները:
-
22.01.2017|
18:56
Զորացրված զինծառայողների հետ Դիլիջանում հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջոցով»:
-
22.01.2017|
18:53
Հունվարի 21-ին բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայաստանի ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը և 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը՝ տեղեկացրել է վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը։
-
22.01.2017|
10:11
Նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ:
-
22.01.2017|
10:09
Չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա «Ելք»-ին: Դաշինքն այս փուլում քննարկումներ է անցկացնում «Ժառանգության» հետ, այդ պատճառով էլ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մասնակցում էր «Ելք»-ի համաժողովին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը: